«Պրիչյոմ զձես սեքս», Զարուհի․․․

«Պրիչյոմ զձես սեքս», Զարուհի․․․

 

Հայաստանի Հանրապետության աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն ասելով, երևի բոլորս էլ պատկերացնում ենք, որ այն իրականացնում է ՀՀ կառավարության քաղաքականությունն աշխատանքի և սոցիալական ապահովության բնագավառներում։ Բարդ բնագավառ է․ գործազրկության, կրճատումների այս ֆոնին։ Եթե ավելացնենք, որ Հայաստանի համար այս բարդ իրավիճակում ավելի քան լրջանում է մարդկանց «գոնե հացիվ» գոյատևմանն խնդիրը, պարզ կլինի այդ կառույցի նախարարի գործի լրջությունը։ Մինչդեռ, երբ լսում ես Սոցապ նախարար Զարուհի Բաթոյանին, թվում է, թե Հայաստանում հարյուր տոկոսով լուծված է աշխատանքի եւ սոցիալական ապահովության հետ կապված խնդիրները, մնում է միայն սեքսի հարցերը կարգավորել։ Չեմ ուզում ցավ պատճառել Զարուհուն և ցածրացնել սեքսի դերը, բայց քանի որ առաջին անգամ չէ, որ Սոցապ նախարարը լողում է սեքս  թեմաների ալեկոծված ջրերում, ուզում եմ հարցնել՝ գուցե ձեր նախարարությունը վերանվանվի Սեքս նախարարության և դուք ազատ ծավալվեք այդ թեմաների մեջ։

Լսում եմ Զարուհի Բաթոյանի  հարցազրույցը Shabat.am- ում և․․․ փորձում եմ հասկանալ, ահա թե ինչ է ասում․

«Կարծում եմ՝ հայկական ձևով ապրելը ներառում է նաև սեքսը»։

․․․Ախր մարդիկ սոցապ նախարարից ակնկալում են, որ սոցիալական մի հարց լուծի, որ մարդկանց վիճակը թեթևանա, իր բնագավառի հետ կապված խնդիրներ բարձրացնի, որոնք հարյուր հազարի են հասնում։ Ինքը սե՞քս է քարոզում։ Հիմա էլ տերմին է օգտագործում՝ ժողովրդագրության զարգացման առումով։ Այսինքն նրա «դարդն ու ցավը» այն է, որ հայերը բազմանա՞ն․․․ Բազմացման ձևը նրանք չգիտե՞ն, Զարուհի՞ն պիտի հուշի։  

Սոցապ նախարարը  խոսում է իր դեմ  ուղղորդված մարդկանց մասին, որ այդ թեմայով իր դեմ են դուրս եկել։ Բառացի ասում է՝ կոնկրետ խումբ է  դուրս եկել իմ և նաև կառավարության դեմ։  

Բայց մենք էլ հո տեսնում ենք, որ շատերը նախարար կամ ղեկավար են նշանակվել, որպեսզի որոշ ուժերի կողմից իրականացնեն  որոշակի ծրագիր։

Ի՞նչ կապ ունի Սոցապ նախարարությունը սեքսի հետ՝ «Պրիչյոմ զձես սեքս», Զարուհի։