Ռուսաստանի դեմ սկսվել է տեղեկատվական արշավ․ Զախարովա

Ռուսաստանի դեմ սկսվել է տեղեկատվական արշավ․ Զախարովա

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Russia Today պարբերականի հետ ունեցած հարցազրույցում հայտարարել է, որ ամերիկյան պաշտոնատար անձինք ու լրատվամիջոցները տեղեկատվական արշավ են սկսել Ռուսաստանի դեմ։ Իր խոսքերը նա հիմնավորել է ամերիկյան պաշտոնյաների այն պնդումներով, թե, իբր, «Ազատություն» ռադիոկայանի բնականոն աշխատանքին Ռուսաստանում խանգարում են և սահմանափակում նրանց գործունեությունը։ «Այն ամենը, ինչն առնչվել է օտարերկրյա գործակալների մասին օրենքին, մեր կողմից եղել է լոկ պատասխան քայլ ԱՄՆ գործողությունների դեմ»,- ասել է Զախարովան՝ հիշեցնելով, որ ԱՄՆ-ն առաջինն է սահմանափակումներ կիրառել ռուսաստանյան լրատվամիջոցների դեմ։

Արդյունքում, ըստ Զախարովայի եզրահանգման, ԱՄՆ-ն Ռուսաստանի դեմ սկսել է տեղեկատվական արշավ, որի դրսևորումներից մեկն էլ ամերիկյան խոշոր լրատվամիջոցների բացասական ու մեծաթիվ հրապարակումներն էին Ղրիմի՝ Ռուսաստանի հետ վերամիավորման հերթական տարեդարձի առթիվ։