Ռուս-թուրքական բանակցություններից հետո թուրքական բեռնանավը հեռացել է Մարիուպոլից 

Ռուս-թուրքական բանակցություններից հետո թուրքական բեռնանավը հեռացել է Մարիուպոլից 

Թուրքական «Ազով Կոնկորդ» բեռնանավը հեռացել է Մարիուպոլից՝ Մոսկվայում այսօր տեղի ունեցած ռուս-թուրական բանակցություններից մի քանի ժամ անց։ Այս մասին տեղեկանում ենք թուրքական մամուլի հրապարակումներից։

Նշենք, որ բանակցությունները տեղի էին ունեցել՝ ուկրաինական նավահանգիստներում արգելափակված հացահատիկի՝ թուրքական առեւտրական նավերով անվտանգ դուրս բերման օրակարգով։ Նշենք, որ թուրքական բեռնանավը Մարիուպոլում եղել է մի քանի օր, սպասելով վերոնշյալ հարցի շուրջ կոնկրետ որոշման։