Չեմ բացառում, որ կգնամ․ Հակոբ Արշակյան
Սեպտեմբերի 29-ին տեղի կունենա Մայր Տաճարի վերաօծման արարողությունը, որին հրավիրված են նաեւ իշխանականները։ Մայր Աթոռի դիվանապետ, Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանն ավելի վաղ ասել էր, որ բացի Ազգային ժողովի նախագահից, որևէ մեկը չի հաստատել մասնակցությունը, միայն ԱԺ նախագահն է ասել, որ չի կարող գալ։
«Հրապարակը» ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանից հետաքրքրվեց, թե արդյո՞ք մասնակցելու է Մայր տաճարի վերաօծման արարողությանը։ Արշակյանը սկզբում չցանկացավ պատասխանել հարցին, ապա երկար մտածելուց հետո ասաց․ «Չեմ բացառում, որ կմասնակցեմ»։
Մեկ այլ ՔՊ-ական պատգամավոր՝ Վիլեն Գաբրիելյանն էլ օրգինալ թվալու համար ասել էր, թե՝ «ես սատանիստ եմ, ինձ չեն կարող հրավիրել»։
Նշենք, որ արդեն մի քանի տարի է իշխանականները, այդ թվում երկրի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, չեն մասնակցում եկեղեցական օրացույցային միջոցառումներին։ Եկեղեցու եւ իշխանականների միջեւ հարաբերությունները փաստացի շարունակվում է լարված մնալ։ Ավելի վաղ Արշակ Սրբազանն ասել էր, որ իշխանականներին Մայր Աթոռի վերաօծմանը հրավիրելը եկեղեցու գերագույն խորհրդի որոշմամբ է եղել։
Կարծիքներ