Ամերիկյան բանակը չի կարող հրաժարվել հակատանկային ականներից

Ամերիկյան բանակը չի կարող հրաժարվել հակատանկային ականներից

Պենտագոնի ներկայացուցիչ Մայք Հովարդը հայտարարել է, որ ներկայումս ամերիկյան զինուժը չի կարող հրաժարվել ամբողջությամբ հակահետեւակային ականներից, եթե մարտական գործողություններ սկսվեն։ Այս մասին գրում է The New York Times պարբերականը։

Ըստ հաղորդման, 2020 թվականին նախկին նախագահ Դոնալդ Թրամփը չեղյալ է հայտարարել ամերիկյան բանակի կողմից հակահետեւակային ականների օգտագործման արգելքը։ Սակայն ներկայիս նախագահ Ջո Բայդենը դեռ նախընտրական արշավի ժամանակ հայտարարել էր, որ կվերանայի դա։ Պենտագոնում այժմ կարծում են, որ հակահետեւակային ականները կենսական կարեւորություն ունեն մարտական գործողությունների ժամանակ, որոնցում սովորական սպառազինություններ են կիրառվում։