Ամենահամեստ հաշվարկներով, պետական բյուջեից կիրակի օրով մսխվեց 1-1,5 մլն դրամ․ Արտակ Զաքարյան
Առնվազն մի 300-500 լիտր բենզինի ծախս: Երևի մի 50-70 «թիկնապահի, անվտանգության և ուղեկցող ոստիկանության ծառայողների աշխատավարձի հավելավճար կտան` կիրակի օրը դավաճանին փողոցներում հսկելու համար: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը․
Ամենահամեստ հաշվարկներով, պետական բյուջեն կիրակի օրով կորցրեց (մսխվեց) 1-ից 1,5 միլիոն դրամ միայն այն բանի համար, որ կապիտուլյանտը ինչ-որ անհայտ վայրում իբրև թե աղբ է հավաքում ինչ-որ ռելոկատորների հետ` բացառապես հայրենիքի ղադրը չիմացող անուղեղ զանգվածի էժանագին «հիացմունքը» ստանալու համար:
Այդ ընթացքում թշնամին Շուշի-Լիսագոր հատվածում զավթել և ամրացել է նոր դիրքերում, իսկ Սիսիանում ծաղկում է ընտրախախտումային պրակտիկան` բացահայտ ուղղորդումներով ու վախի մթնոլորտով»:
Կարծիքներ