Ուկրաինայում զոհվել է մայոր Վիտալի Ղասումյանը

Ռուսաստանի ԶՈւ 44-րդ բանակային կորպուսի մոտոհրաձգային բրիգադի մայոր Վիտալի Ղասումյանը հերոսաբար զոհվել է հատուկ ռազմական գործողության գոտում։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը:
Ղասումյանը բնակվում էր Գեորգիևսկում, ծնունդով արցախցի էր՝ Հադրութից։
Փետրվարին՝ Հայրենիքի պաշտպանի օրը, նա Ս․Վ․ Միխալկովի անվան թիվ 5 քաղաքային մանկական գրադարանում «Հավատարիմ ենք հայրերի սխրանքներին» խորագրով դաս էր անցկացրել։
Նա երեխաներին պատմել էր, որ իր համար բանակում ծառայելը ոչ միայն ծառայություն է, այլև մեծ պատիվ, քանի որ միշտ երազել է պաշտպանել իր երկիրը: Զրույցի ընթացքում դպրոցականները լսել էին թեժ կետերում Ղասումյանի ծառայության, մարտական ընկերների մասին, որոնց հետ նա ուրախություն ու վիշտ է ապրել։
«Նրա ձայնը դողում էր, երբ հիշում էր զոհված ընկերներին, որոնք իրենց կյանքը տվեցին խաղաղության համար», - այն ժամանակ գրել էր БеZФормата կայքը:
Կարծիքներ