Եթե ես Արմեն Գրիգորյանի պես այստեղ մահանամ, ոչ մեկին դա պատիվ չի բերելու․ մեղքի տակ մի մտեք, պրն դատավոր

Եթե ես Արմեն Գրիգորյանի պես այստեղ մահանամ, ոչ մեկին դա պատիվ չի բերելու․ մեղքի տակ մի մտեք, պրն դատավոր

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի «Կենտրոն» նստավայրում, նախագահությամբ` դատավոր Մնացական Մարտիրոսյանի, տեղի է ունենում Ավետիք Չալաբյանի գործով դատական նիստը: «Ուզում եմ հասկանամ, եթե ես Արմեն Գրիգորյանի պես այստեղ մահանամ, ո՞վ է դրանից շահելու։ Դուք որպես դատավոր առնվազն այսօր պիտի հետաքրքրվեիք, իմանայիք՝ ես այսօր առողջ եմ, կարո՞ղ եմ մասնակցել այս հերթական նիստին, թե չեմ կարող»,- ասաց Ավետիք Չալաբյանը՝ դիմելով դատավոր Մնացական Մարտիրոսյանին։ «Պրն դատավոր, ամենայն հարգանքով ձեր նկատմամբ, գուցե ուրիշ գործերով առավել ազնիվ, արդար որոշումներ կայացնեք, բայց ես կորցրել եմ վստահությունը ձեր նկատմամբ ու կարծում եմ, որ իմ գործով դուք չեք կարող արդար որոշում կայացնել, դուք էլ շատ լավ գիտեք, որ չեք կարող։ Եթե ես իսկապես այստեղ նախորդի պես մահանամ, ոչ մեկին դա պատիվ չի բերելու, ուստի պրն դատավոր, մի մտեք այդ մեղքի տակ, մի մտեք, ուղղակի մի մտեք»,- հավելեց Չալաբյանը։