Հայաստան–Ադրբեջան սահմանազատումը չի կարող ազդել ՀՀ–Իրան սահմանի վրա․ դեսպան

Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվող սահմանազատման գործընթացը չի կարող ազդել Հայաստան-Իրան սահմանների վրա։
Այս մասին Իսլամական հեղափոխության հաղթանակի 46-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։
«Մեր և Հայաստանի միջև սահմանը շատ հստակ է։ Այն երկխոսությունները, որ իրականացվում են Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ պետական սահմանի հստակեցման ուղղությամբ, որևէ կերպ չեն կարող ազդել Հայաստան-Իրան սահմանների վրա»,- ընդգծել է դեսպանը։
Իրանը կարծում է, որ սահմանազատման գործընթացը նոր քայլ է տարածաշրջանում խաղաղության հասնելու համար։
Դեսպանը շեշտել է, որ դրա հիմքում Ալմա Աթայի հռչակագիրն ու միջազգային կանոնակարգերն են։
Պաշտոնական Թեհրանը համոզված է՝ եթե գործընթացն իրականացվում է նշված սկզբունքների համաձայն, ապա այն կնպաստի անվտանգության և խաղաղության ապահովմանը։
Կարծիքներ