23-ամյա ֆիթնես մոդելի դիակը հայտնաբերվել է իր տան դիմաց

23-ամյա ֆիթնես մոդելի դիակը հայտնաբերվել է իր տան դիմաց

Մեքսիկացի կին ֆիթնես մոդել եւ մարզչուհի Ալոնդրա Վիլյասենորի դիակը հայտնաբերվել է սեփական տան դիմաց՝ Տիխուանա քաղաքում։ Այս մասին հայտնում է Mirror պարբերականը։ Դիակը գտել է մայրը այն բանից հետո, երբ մի քանի անգամ փորձել է զանգել դստերը, սակայն ապարդյուն։ Դիակի վրա մի քանի դանակային վերքերի հետքեր են եղել։ Հանցագործության վայրում ժամանած իրավապահները հայտնաբերել են երկու պարկ մարիխուանա եւ փամփուշտ։ Ականատեսները պատմել են, որ տեսել են, թե ինչպես երիտասարդ կնոջ բնակարանից մի տղամարդ է դուրս եկել։