Աջակցել է 2 պետություն, 2 ժողովուրդ բանաձեւին 

Աջակցել է 2 պետություն, 2 ժողովուրդ բանաձեւին 

Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը ՄԱԿ 77-րդ Գլխավոր վեհաժողովի ժամանակ աջակցել է «երկու պետություն, երկու ժողովուրդ» բանաձեւը, այն համարելով ընդունելի Պաղեստինի հետ հակամարտության կարգավորման համար, պայմանով, որ Պաղեստինը որպես պետություն կլինի խաղաղ։

«Համաձայնագիրը պաղեստինցիների հետ «երկու պետություն երկու ժողովուրդ» սկզբունքի վրա հիմնված, հանդիսանում է ճիշտ լուծում Իսրայելի անվտանգության համար, Իսրայելի տնտեսության համար եւ մեր երեխաների ապագայի համար»,- ասել է վարչապետ Լապիդը։ Սակայն եւ շեշտել է, որ պաղեստինյան պետության ստեղծման համար գլխավոր նախապայման պետք է լինի այն, որ վերջինս հանդիսանա խաղաղ պետություն, որպեսզի այն եւս մեկ ահաբեկչական բազայի չվերածվի եւ սպառնա Իսրայել պետության բարեկեցությանը։ Լապիդը նաեւ ասել է, որ հույս ունի, որ Պաղեստինը այս պայմանը կընդունի։

Նա նաեւ նշել է, որ Իսրայելը պատրաստ է վերացնել Գազայի սեկտորի շրջափակումը, եթե պաղեստինյան կողմը հանձնառու լինի վայր դնել զենքերն ու այլեւս չհարվածել իսրայելական պետության տարածքին։ «Մենք կարող ենք միասին մեր ապագան կառուցել, թե Գազայում, թե Արեւմտյան ափին»,- շեշտել է Իսրայելի վարչապետը։