Ինչու չի կայացել Պուտին-Զելենսկի հանդիպումը․ պարզաբանում է Կրեմլի խոսնակը

Ինչու չի կայացել Պուտին-Զելենսկի հանդիպումը․ պարզաբանում է Կրեմլի խոսնակը

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը պարզաբանել է, թե ինչու չի կայացել Ռուսաստանի եւ Ուկրաինայի նախագահների հանդիպումը Երուսաղեմում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը, հավելելով, որ նախօրեին հայտնի էր դարձել, որ Կիեւը հայտ էր ուղարկել, խնդրելով կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը։ Պեսկովը մասնավորապես ասել է, որ հանդիպումը անհնարին է եղել կազմակերպել, քանի որ Զելենսկին հրաժարվել է Երուսաղեմում մասնակցել ֆորումին։