Դրամատիկական թատրոնում տնօրենի ԺՊ է նշանակվել

Դրամատիկական թատրոնում տնօրենի ԺՊ է նշանակվել

Դեկտեմբերի 1-ին իր դիմումի համաձայն աշխատանքից ազատվել է Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Խանդիկյանը: Խանդիկյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ համապատասխան օրենքի համաձայն` ինքը պետք է տնօրենի պաշտոնից հեռանա, քանի որ տարիքը վաղուց չի համապատասխանում աշխատանքին: Խանդիկյանը 76 տարեկան է:

Չնայած այս ամենին՝ Արմեն Խանդիկյանն իր իշխանահաճո կեցվածը չի փոխում և առիթը բաց չի թողնում արդարացնել օրվա իշխանություններին: Մեզ հետ զրույցում էլ բազմիցս նշել է, որ օրենքն է դա պահանջում, իշխանությունները, մասնավորապես` Երևանի քաղաքապետարանը որևէ մեղք չունի, երբ վաստակաշատ դերասանն ավելորդ իրի պես թատրոնից հեռացվում է՝ 90 հազար դրամ աշխատավարձի պատճառով: 

Թատրոնից այսօր տեղեկացանք, որ այն տնօրենի ԺՊ ունի: Դերասան Արտաշես Մխիթարյանը, որը 4 տարի շարունակ զբաղեցրել է թատրոնի փոխտնօրենի պաշտոնը, երեկ նշանակվել է տնօրենի ԺՊ:

Թատրոնից մեզ ասացին, որ Մխիթարյանը ժամանակավոր պաշտոնակար է լինելու ավելի քան 6 ամիս, որից հետո տեղի կունենա տնօրենի ընտրությունը և տնօրեն կնշանակվի հենց այդ ժամանակ: 

Մենք տեղեկացանք նաև, որ դերասան Արտաշես Մխիթարյանը սերտ կապի մեջ է Երևանի քաղաքապետարանի հետ և ամեն կերպ փորձում է դառնալ թատրոնի տնօրեն: