Մանվել Գրիգորյանին պետք է ցմահ ազատազրկել. Գագիկ Սարուխանյան

Մանվել Գրիգորյանին պետք է ցմահ ազատազրկել. Գագիկ Սարուխանյան
Գագիկ Սարուխանյան

«Եթե այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում հեղափոխություն է, ապա հեղափոխության գրված և չգրված օրենքներով «Սասնա ծռերի» գործն առհասարակ պետք է փակվեր, չէ որ նրանք էլ են ապստամբել նախկին հանցավոր ռեժիմի դեմ»։

Այս մասին այսօր «Սասնա ծռերի» գործով դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ազատամարտիկ Գագիկ Սարուխանյանը։ Սարուխանյանը հարց բարձրացրեց, թե ինչու մինչ այս պահը Սերժ Սարգսյանը կալնավորված չէ։ Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի ազատության մեջ գտնվելու հանգանամանքին էլ պնդեց, թե Գրիգորյանը այնքան հանցանքներ է գործել, որ նրան պետք է ցմահ ազատազրկել։