Մամուլ եւ քաղաքականություն 

Մամուլ եւ քաղաքականություն 

Մամուլ եւ քաղաքականություն 

Lրագրային շանսոն

Հատված նոր օրինագծից

Հայաստանում մարմնավաճառները օրենքի դաշտ մտնելուց հետո կհավասարվեն օրենքի դաշտ մտած օլիգարխներին եւ կկոչվեն բարեխիղճ հարկատուներ:


Հանելուկ

«Իմ քայլը» դաշինքի կարկառուն պատգամավորներից մեկը քթի տակ երգ է դնդնում.
Իմ զոքանչը շատ լավ կին է,
Կամք ունի, որ պինդ կաղին է,
90 թվից ընդդիմադիր է,
Նրան փոխելն անհնարին է…

Կարեւորը

Կարեւորն այն չէ, թե ինչ են մտածում իշխանությունները թերթերի մասին, այլ այն, թե ինչ են գրում թերթերը իշխանությունների մասին:

Փաշինյան-Նազարբաեւ (գաղտնալսված)

- Բա ինչո՞ւ այդպես հանկարծակի հրաժարական տվեցիք, Նուրսուլթան Աբիշեւիչ ջան…

- Եսիմ, Նիկոլ ջան, դու ճիշտ էիր, ես սխալվեցի: