Մի պահ սահմանները բացեք ու այդ տեսականին ուղարկեք Ադրբեջան

Մի պահ սահմանները բացեք ու այդ  տեսականին ուղարկեք Ադրբեջան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ադրբեջանական շուկա դուրս գալը ողջունում եմ։ Բայց միանվագ։

Հայտնի պատկերով 2018-ից արտադրված ու Հայաստանում զալեժ դարձած ահագին գուլպա, տռուսիկ-մայկա, օղի, նարդի, մոմիկներ, շապիկներ, կեպիներ, պամպերս, ավտոյի հոտեր, չստիկներ կան։

Մի պահ սահմանները բացեք ու այդ ամբողջ հակահիգիենիկ տեսականին ուղարկեք Ադրբեջան։

Վստահ եմ, այնտեղ ընտիր կծախվի հիմա։

#հողատու»։