Ամուսինը երեխայի աչքի առաջ կրակել է կնոջ վրա եւ ինքնասպան եղել․ քրեական Ռուսաստան

Ամուսինը երեխայի աչքի առաջ կրակել է կնոջ վրա եւ ինքնասպան եղել․ քրեական Ռուսաստան

Ռուսաստանում, Մերձմոսկովյան շրջանի հանրակացարաններից մեկում տղամարդը երեխայի աչքի առաջ կրակել է կնոջը, ապա ինքնասպան եղել։ Նշենք, որ կինը դուրս է նետված եղել միջանց՝ հարեւաններին խնդրելու, որ ոստիկանություն կանչեն։ Կինը մահացել է։ Այս մասին հայտնում է «LIFE SHOT» տելեգրամ ալիքը։ Նախնական տեղեկությունների համաձայն, մարդասպանի անունը Արիֆ Սալաեւ է։ Սպանությունից հետո, Արիֆ Սաշաեւը դուրս է եկել կնոջ սենյակից, մտել իր սենյակ ու մեկ կրակոցով ինքնասպան եղել։ Ընտանիքն ունեցել է հինգ երեխա։ Դեպքի ժամանակ տանը եղել է ութամյա որդին, ով էլ դարձել է ողբերգական միջադեպի ականատեսը։ Հանրակացարանում Սալաեւները ապրել են արդեն տասներեք տարի։ «Mash»-ն էլ տեղեկացնում է, որ Արիֆն ու Ելենան արդեն ամուսնալուծված են եղել դեպքի ժամանակ, սակայն հարկադրաբար են ապրել նույն հարկի տակ։ Դեպքի պատճառ է եղել ծանր նյութական վիճակը։