Էլի դրեց էջում , հետո հեռացրեց․․․

 Էլի դրեց էջում , հետո  հեռացրեց․․․

Ինչքա՜ն կարելի էջում դնել ու հեռացնել։ Այն էլ, ինչպես յուրայիններն են ասում՝ պատերազմի ժամանակ։ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել․

Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան

Որոշ տվյալագիտական վերլուծություններ ցույց են տալիս, որ Հայաստանում այս պահին 100 հազարից ավել վարակակիր կա։ Այդ եզրակացությանը հանգում ենք որոշակի մեթոդաբանությամբ մահացության ու հաստատված դեպքերի պրոյեկցիայով։

#ԿրիրԴիմակ
#ՓրկիրԿյանքեր

Ու որպես ասածի հաստատում ինչ որ գրաֆիկ  էր հրապարակել, որը  ներկայացված է ստորև։ Գրաֆիկում  գրված է 10․ հազար, բայց, չգիտես ինչու, Փաշինյանը մի զրո ավել է տեսնում ու ասում 100․ հազար։ Ֆեյսբուքյան շատ օգտատերեր նկատում են գրաֆիկի անճշտությունը և նմանատիպ գրառումներ անում․

Andranik Mnatsakanyan Իսկ որտե՞ղ է այս գրաֆիկում երևում 100,000֊ը։ Սա հին գրաֆիկ է մայիսի 20-ի մոտ ընդհանուր դեպք դեպքերով և դրանից հետո կանխատեսմամբ։

 

 

Grigor Harutyunyan 100,000-ը չի երևում, բայց գոնե կանխատեսումները տոչնի էին)

Դրանից հետո հեռացվում է գրաֆիկը, բայց գրառումը մնում է։ Լավ, ինչքա՞ն կարելի է ղեկավարի խոսքն այդքան անլրջացնել։ Հետո զարմանում եք, որ ձեզ չեն լսում։ Ո՞նց լսեն, երբ հին գրաֆիկ եք ներկայացնում ու դրա վրա խոսք կառուցում, սեփական մեկնաբանություն գրում։ Գոնե հին գրաֆիկի թիվը ճիշտ ասեիք։ Որևէ ստույգ տվյալ ձեզանից կարո՞ղ ենք իմանալ։