Ողջ է մնացել դանակի 28 հարված ստանալուց հետո

Ողջ է մնացել դանակի 28 հարված ստանալուց հետո

Ռուսաստանի Մերձմոսկովյան շրջանում, Բրոննիցկի քաղաքային հիվանդանոցի բժիշկները կարողացել են փրկել դանակի 28 հարված ստացած տղամարդու կյանքը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի մարզի Առողջապահության նախարարությունը։

Ըստ հրապարակման, տղամարդը հիվանդանոց տեղափոխվել է ծայրահեղ ծանր վիճակում։

Նշենք, որ դանակի հարվածները ստացել է կենցաղային վեճի արդյունքում։ Վիրահատությունը տեւել է ութ ժամ։ Ներկայումս տղամարդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, կարողանում է ինքնուրույն շնչել։ Ավելի ուշ նրան կտեղափոխեն պրոֆիլային բաժանմունք, որտեղ էլ կշարունակի բուժվերականգնողական կուրսը։