Ինչքա՞ն ես էս ժողովրդին խաբելու

Պատասխանելով Նախիջևանը Ադրբեջանին կապող «Զանգեզուրյան միջանցքին» վերաբերող հարցին՝ Էրդողանն ասել է, թե դրան դեմ է ոչ թե Հայաստանը, այլ՝ Իրանը։ Էրդողանից ավելի անհամբեր Ադրբեջանն է սպասում է «Զանգեզուրյան միջանցքի» բացմանը։ Նիկոլն էլ, հիշեցնեմ, որ նա իբր Հայաստանն է ներկայացնում, ասում է, որ «Մեզ համար միջանցքը կարմիր գիծ է»։
Լավ, ինչքա՞ն ես այս ժողովրդին խաբելու։ Որ «կարմիր գիծ է, ինչու՞ Էրդողանին չես հակադարձում, ասես՝ էդ ի՞նչ ես «շառով տալիս իմ կարմիր խնձորը»։ Նրան ես, չէ՞, տրվել։ Մի երկու ամիս էլ թաքցրիր, փորդ երևալու է, չէ՞։ Ոչ մի ծնունդ փորում չի մնում։ Վերջը պիտի դուրս գա։ Հիմա եկել, ընտանիքին խաբում ես, որ կույս ու անարատ ես, բայց Էրդողանը հո ողջ աշխարհին ձեր «կապի մասին է պատմում»։ Ասում է՝ ուր որ է պտուղը կծնվի։ Ասում է՝ մինչև հարսանիքն է «էդ բանը եղել»։ Հիմա քեզ ի՞նչ է մնում։ Քայլ չունես անելու։ Պատային վիճակ է։
Կարծիքներ