Ինչո՞ւ 1939 թվին Հայոց ցեղասպանության մասին չէին խոսում. Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել այդ բառը

Ինչո՞ւ 1939 թվին Հայոց ցեղասպանության մասին չէին խոսում. Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել այդ բառը

Լսել եմ՝ գերագույն դավաճանը սկսել ա հիմա էլ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը պղծել։ Պղծումն իրականացնում ա իր սիրելի «կիսաճշմարտությունների» մեթոդով։

Այսպես. Իբր «անմեղ» հարց ա տալիս – ինչի՞ 1939 թվին չէին խոսում Հայոց ցեղասպանության մասին, իսկ 1959-ին խոսում էին։ Բայց իրականում ակնարկում ա, որ էդ օրակարգն արհեստական ա։

Հիմա հասկանանք ճիշտ ա՞ ասում, թե՞ չէ։

Ճիշտ ա ասում էն, որ 1939 թվին Հայոց ցեղասպանության մասին իրոք չէին խոսում։

Բայց ինչու՞ չէին խոսում։ Շատ պարզ պատճառով – էդ թվին «ցեղասպանություն» բառը դեռ գոյություն չուներ։ Ռաֆայել Լեմկինը դեռ չէր ստեղծել էդ բառը – 1944 թվին հնարեց։

Այ է՜դ աստիճան ստահակի հետ գործ ունենք։

Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան էջից