Լիբանանի պետությունը նման է թակարդն ընկած գազանի

Լիբանանի պետությունը նման է թակարդն ընկած գազանի

Ֆեյսբուքյան օգտատեր Դավիթ Վանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․

«Լիբանանի պետությունը նման է թակարդն ընկած գազանի, և տևական տնտեսական, քաղաքական ու աշխարհաքաղաքական հիմնահարցերի արանքում արյունաքամվում է։ Հայությունն էլ կրում է այս ճգնաժամի բոլոր զրկանքները, սնանականում է ու դառնում չափազանց խոցելի։

Շատ ծանր է մեր հայրենակիցների վիճակը, և ցավակցություն հայտնելը նրանց վերքերին սպեղանի չի դառնա։ Հարկավոր է՝ շտապ զբաղվել այս հիմնահարցերով, կազմակերպել նրանց վերադարձը ու հայրենիքում տուն տեղ դառնալը։ Մեր հարստությունը մեր հայրենակիցներն են։ մենք պատշաճ չվերաբերվեցինք և ոչ մի նման հարցի՝ Ադրբեջանի հայերը լինեին, թե Սիրիայի։ Գոնե այստեղ հին ու նոր իշխանությունների, սև ու սպիտակի խնդիր պիտի չլինի։ Անհրաժեշտ է միավորել բոլոր հնարավոր ուժերը ու հանդես գալ պետական ծրագրով»։