Մահվան նոր դեպք. Կորոնավիրուսից մահացել է 76-ամյա պացիենտ

Մահվան նոր դեպք. Կորոնավիրուսից մահացել է 76-ամյա պացիենտ

Առողջապահության նախարարության մամուլի խոսնակը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է՝ 

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 76-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի պոլիսեգմենտար թոքաբորբ։ Բացի այդ, կինն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ շաքարային դիաբետ, զարկերակային հիպերտոնիա։