Ու՞մ են ընտրելու քաղաքացիները, եթե նոր ընտրություններ լինեն

 Ու՞մ են ընտրելու քաղաքացիները, եթե նոր ընտրություններ լինեն

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, տեղի է ունեցել  «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանի հերթական մամուլի ասուլիսը:

Ներկայացվել են արդի հիմնախնդիրների և ներքաղաքական զարգացումների վերաբերյալ «Արա չի, արքա ա» խորագրով հարցման արդյունքները, որն իրականացվել է հոկտեմբերի 24-30-ն ընկած ժամանակահատվածում:

Օրինակ հարցին՝ Եթե խորհրդարանական ընտրություններ լինեն, ո՞ր ուժի օգտին կքվեարկեք, հարցվածները պատասխանել են՝

16,5 տոկոս- «Քաղաքացիական պայմանագիր» ,
6,4 տոկոսը- «Հայաստան» դաշինք,
5,9 տոկոս- ԴՕԿ 
2,2 տոկոս- ԲՀԿ
2,1 տոկոս-«Պատիվ ունեմ»,
1,5 տոկոս «Հանրապետություն»,
0,3 տոկոս՝ «Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցությանը,
0,3 տոկոս՝ ԼՀԿ,
0,2 տոկոս-«Ապրելու երկիր» կուսակցությանը,
0,2 տոկոս-Ազգային-ժողովրդավարական բևեռ,
1,2 տոկոսը նշել է այլ կուսակցության։
30,1 տոկոսը նշել է, որ չի մասնակցելու ընտրություններին,
17,1 տոկոսը նշել է, որ դժվարանում է պատասխանել,
11,5 տոկոսն էլ հրաժարվել է պատասխանել,
4,6 տոկոսը նշել է՝ ոչ մեկին չի ընտրելու։