Ինչի՞ց է մահացել Նավալնին․ Բուդանովի վարկածը

Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին գաղութում մահացել է բնական մահով՝ թրոմբի պատճառով: Այս մասին հայտնում են ռուսական և ուկրաինական ԶԼՄ-ները։
«Եվ դա քիչ թե շատ հաստատված է, ցավոք, բնական մահ է»,-ասել է Բուդանովը՝ առանց մանրամասներ ներկայացնելու։
Հիշեցնենք, որ ՌԴ Պատիժների կատարման դաշնային ծառայության Յամալի վարչության տվյալներով՝ փետրվարի 16-ին զբոսանքից հետո Նավալնին իրեն վատ է զգացել, կորցրել է գիտակցությունը և մահացել:
Նախնական տվյալներով՝ թրոմբ է պոկվել, մահվան ստույգ պատճառները պարզվում են:
Լաբիտնանգի քաղաքային հիվանդանոցից ՌԻԱ Նովոստիին հայտնել են, որ 9 րոպեում տեղ հասած շտապօգնության բժիշկները կես ժամից ավելի ապարդյուն փորձել են վերակենդանացնել Նավալնուն: Փաստի առթիվ նախաքննական ստուգում է սկսվել։
Կարծիքներ