Հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները

Անկարայում հանդիպել են Ադրբեջանի և Թուրքիայի ցամաքային զորքերի հրամանատարները։
Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը։
Նշվում է, որ Ադրբեջանի պաշտպանության փոխնախարար-ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Հիքմաթ Միրզոևը հանդիպել է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար գեներալ Սելչուք Բայրաքթարօղլուի հետ։
Այլ մանրամասներ չեն նշվում:
Կարծիքներ