Բորելն առավոտը Կիևի թաքստոցում է դիմավորել (լուսանկար)

Բորելն առավոտը Կիևի թաքստոցում է դիմավորել (լուսանկար)

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը, Կիևում օդային տագնապի ֆոնին, առավոտը դիմավորել է ապաստարանում։ Այս մասին նա գրել է X-ի իր միկրոբլոգում․

«Կիևում օրս սկսում եմ ապաստարանում, քանի որ Ռուսաստանը հերթական հրթիռային հարձակումն է իրականացնում: Սա ուկրաինացի ժողովրդի ամենօրյա իրականությունն է Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումից հետո»,- գրել է Բորելը։