VPN ծառայություններից օգտվող 21 միլիոն անձի տվյալներ հայտնվել է համացանցում

VPN ծառայություններից օգտվող 21 միլիոն անձի տվյալներ հայտնվել է համացանցում

VPN ծառայություններից օգտվող 21 միլիոն օգտատիրոջ տվյալներ հայտնվել է համացանցում։ Այս մասին հայտնում է կիբերանվտանգության ոլորտում մասնագիտացած CyberNews պարբերականը։ Խոսքը GeckoVPN, SuperVPN եւ ChatVPN հավելվածների մասին է, որոնք գործում են Android համակարգով։ Օգտատերերի անձնական տվյալների բազան վաճառվում է ստվերային ֆորումներում։ Տվյալները արդիական են փետրվարի 24-ի դրությամբ։ Պարունակվում են տվյալներ էլեկտրոնային փոստի հասցեների, գաջեթների եւ վճարումների մասին, ինչպես նաեւ օգտատերերի անուններն ու գաղտնաբառերը։ Մասնագետները նշում են, որ արտահոսքի պատճառը գաղտնի ինֆորմացիայի հետ աշխատանքի ժամանակ ցուցաբերված անտարբերությունն է։