Մեծահարուստները սկսել են ավելի քիչ վստահել բանկերին

Մեծահարուստները սկսել են ավելի քիչ վստահել բանկերին

Աշխարհի ամենահարուստ մարդիկ սկսել են ավելի քիչ վստահել բանկերին, եւ իրենց միջոցները նախընտրում են պահել կանխիկ գումարի տեսքով։ Այս մասին հայտնում է ամերիկյան հեղինակավոր Bloomberg պարբերականը։ Ըստ հրապարակման, կանխիկ տեսքով պահվում է նրանց տիրապետած ակտիվների 25 տոկոսը։ Բանն այն է, որ առնվազն մեկ միլիոն դոլար ազատ ակտիվներ ունեցող մեծահարուստները վախենում են, որ հաջորդ տարի ֆոնդային բորսաներում գնանկումներ են լինելու։ Մեծահարուստները հատկապես մտավախություններ ունեն կապված աշխարհաքաղաքական փոփոխվող վիճակի, Պեկին-Վաշինգտոն առեւտրային պատերազմների եւ հաջորդ տարի ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրությունների հետ։