«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը. Արայիկ Հարությունյան

«Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը. Արայիկ Հարությունյան

2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը:

 Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանն՝ անդրադառնալով կուսակցական երիտասարդական ճամբարում իր ունեցած հանդիպմանը: Նա նաև խոսել է կուսակցության առաջիկա ծրագրերի, համապետական սպասվող գործընթացներին իրենց մասնակցության, ինչպես նաև երկրի ներքին և արտաքին մարտահրավերներին դիմակայելու ռազմավարության մասին:

Անդրադառնալով կառավարման ոլորտն ավելի արդյունավետ դարձնելուն՝ նշել է, որ իր գործունեության ողջ ընթացքում մշտապես կարևորել է որակյալ կրթությամբ երիտասարդ կադրերի դերակատարությունը: Սա չի նշանակում, որ թերագնահատում է փորձառու և արհեստավարժ մասնագետների դերը, բայց միաժամանակ ցանկանում է ընդգծել, որ պետության դինամիկ զարգացման համար մշտապես անհրաժեշտ են նոր և կրեատիվ մտածողությամբ երիտասարդ կադրեր: Այս իմաստով տեղին է՝ մեկ անգամ ևս նշել, որ 2020թ.-ին սպասվող համապետական ընտրություններին «Ազատ հայրենիք» կուսակցությունը հանրությանը կներկայանա համալրված թիմով, որի առանցքը կկազմի երիտասարդությունը- ասել է Ա. Հարությունյանը:

Նյութի Աղբյուր՝ Artsakhpress.am