Սերգեյ Լավրովը՝ Պուտին-Մադուրո հնարավոր հանդիպման մասին

Սերգեյ Լավրովը՝ Պուտին-Մադուրո հնարավոր հանդիպման մասին

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ամենեւին բացառված չէ, որ հանդիպեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն։ Այս մասին հայտնում է Gazeta.ru-ն։

Մեկնաբանելով այն հարցը, թե հնարավոր է արդյոք որ հանդիպեն Պուտինն ու Մադուրոն, նախարար Լավրովը ասել է, որ ռուսական կողմը մշտապես պատրաստ է շփվել վենեսուելացի գործընկերների հետ եւ նման շփումներ հնարավոր է լինեն առաջիկայում։ Սակայն սրանով հանդերձ, ռուսական ԱԳՆ ղեկավարը խուսափել է կոնկրետ ժամկետներ նշել։