ԱՄՀ-ն լիկվիդացրել է «ԱՊՀ երկրները» որպես կատեգորիա

ԱՄՀ-ն լիկվիդացրել է «ԱՊՀ երկրները» որպես կատեգորիա

Արժույթի միջազգային հիմնադրամը նոր դասակարգում է սահմանել երկրների տնտեսական զարգացվածության մակարդակը չափելու համար։ Ըստ ԱՄՀ պաշտոնական կայքի ԱՊՀ-ից չորս երկիր՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Մոլդովան եւ Բելառուսը ներառվել են «Նոր եւ զարգացող Եվրոպա» խմբում (Emerging and Developing Europe), իսկ ԱՊՀ երկրները որպես առանձին խումբ՝ լիկվիդացվել է։ Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ջատիկստանը եւ Ուզբեկստանը ներառված էին «Կովկաս եւ Կենտրոնական Ասիա» խմբում, միավորվել են Միջին Արեւելք խմբի մեջ՝ Հյուսիսային Աֆրիկայի, Աֆղանստանի ու Պակիստանի հետ եւ կազմել նոր՝ «Մերձավոր Արեւելք եւ Կենտրոնական Ասիա» խումբը։