Երևանում կասեցվել է հանրային սննդի 16 օբեկտների աշխատանքը

Երևանում կասեցվել է հանրային սննդի 16 օբեկտների աշխատանքը

ՍԱՏՄ արձանագրած խախտումների հիմքով՝
Երևանում կասեցվել է հանրային սննդի 16 օբեկտների աշխատանքը

ՀՀ պարետի մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է Երևանի հանրային սննդի 16 օբեկտների աշխատանքը՝
Երևան - 16
Վայն Ռեփաբլիկ ՍՊԸ, Թամանյան 2-49 
Քորդոբա ՍՊԸ, Թամանյան 1-1տ 
Իսկանդեր ՍՊԸ, Թամանյան 1/17 
Սթար-ին ՍՊԸ, Թամանյան 1շ. 2 
Ա/Ձ «Գևորգ Պողոսյան», Թամանյան 1ա. 19 նկղ 
Կաֆե Հաուզ ՍՊԸ, Թամանյան 1Ա 1/1տ 
Վին Տերա ՍՊԸ, Թամանյան 1-3
Կասկադ Շոկոլատերիա ՍՊԸ, Թամանյան 1/17
Դռագոն Գարդեն ՍՊԸ, Արամի 86/89 16 
Դառգետ ՍՊԸ, Արամի 72/73 
Արմհուկա ՍՊԸ, Արամի 72-38 
Առ.Քեյ ՍՊԸ Թամանյան 1 տարածք 16 
Պեստո ՍՊԸ, ք. Երևան, Արամի 86/89 16 
Ա/Ձ «Անժելա Իլինիխ», Արամի 80
Ա/Ձ «Վահան Բեգոյան», Ազատամարտիկների 74/1 
 Ա/Ձ «Վահան Բեգոյան», Ազատամարտիկների 76/1 

Որոշումները կայացվել են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչների իրականացրած մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով:
Խախտվել են պարետի որոշմամբ սահմանված պարտադիր դիմակ և ձեռնոցներ կրելու, սեղանների սոցիալական հեռավորությունն ապահովելու, հաճախորդներին ջերմաչափելու, դիմակների ու ձեռնոցների համար առանձին-փակ աղբարկղ ունենալու պահանջները և այլ սանիտարահիգիենիկ նորմեր: 
ՀՀ պարետի որոշումների կատարումը պարտադիր է: Կարգազանց տնտեսավարողների նկատմամբ կկիրառվեն խիստ պատժամիջոցներ, տուգանքներ: Խախտումը կրկնվելու դեպքում հանրային սննդի օբյեկտի գործունեության կասեցման ժամկետը կերկարաձգվի: 

 


Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին
Աղբյուրը՝ snund.am