Պատարագին խանգարող խմբին հավատացյալները դուրս են հանել

Պատարագին խանգարող խմբին հավատացյալները դուրս են հանել

Սուրբ Զորավոր եկեղեցու Վաչե սարկավագը հերքում է տեղեկատվությունը, որ կիրակի Սրբ․ Զորավորում, ինչպես նաև՝ «Սբ. Գրիգոր Լուսավորիչ» և Սբ.Աննա եկեղեցիներում ինչ-որ աղջիկներ պատարագի ժամանակ բացահայտ անհարգալից վերաբերմունք են դրսևորել հավատացյալների նկատմամբ:

«Բայց խի՞ պտի գան եկեղեցի, հենա՝ դիմացը Սորոսի գրասենյակն է, թող գնան այնտեղ»,-ասաց Վաչե Սարկավագը։  

Հիշեցնենք, որ միջադեպի մասին ֆեյսբուքյան գրառում էր կատարել Արմեն Աշոտյանը՝ գրելով․ «Ինչ-որ բան ինձ հուշում է, որ շուտով երիտասարդ աղջիկների մի խումբ էլ ներխուժելու է որեւէ եկեղեցի եւ բացի իր դոշերը։ Կամ party կազմակերպի: Կամ խորը ու համապարփակ համբուրվի»։

Վաչե Սարկավագը նշեց, որ երեկ որևէ այլ միջոցառում չի եղել, բացի կիրակնօրյա պատարագից և մեկ էլ մատաղ է բաժանվել։

Այսուհանդերձ, եկեղեցու բակը մաքրող Նարինեն պատմեց, որ ոչ երեկ, բայց օրերս նման դեպք պատարագի ժամանակ եղել է։

«Այո, կասկածելի դեմքեր մտնում են եկեղեցի։ Էս վերջերս տենց դեպք եղավ։ Երեք հոգի էին եկել․․․ շատ վատն էին իրենք, կալյասկայով աղջիկը բղավում էր»,-ասաց Նարինեն։ Նրա պատմելով՝ պատարագը չի ընդհատվել, հավատացյալներն ու մյուս քահանան  եկեղեցուց մի կերպ դուրս են հանել խմբին։

Մանրամասները՝ տեսանյութում։