Ես այսօր երդվելու եմ. Նախշուն Տավարացյան

Ես այսօր երդվելու եմ. Նախշուն Տավարացյան

«Դեռ ելույթ չեմ ունեցել, օրակարգի երրորդ հարցն է, երկու հարցերը ավարտեցինք, հաշվիչ հանձնաժողովը ձեւավորեցինք հիմա արդեն ընտրության գործընթացն է կազմակերպվում»։  Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում ասաց Բարձրագույն դատական խորհրդի անդամ դառնալուց հրաժարված Վճռաբեկ դատարանի դատավոր Նախշուն Տավարացյանը, որը ամիսներ առաջ հրաժարվել էր ստանձնել անդամի պարտականությունները, սակայն այսօր հայտարարել է, որ երդվելու է։

Հարցին, թե ասում են՝ ինքն իրավունք չունի անդամ դառնալու, արձագանքեց. «Դա իմ իրավունքն է եւ օրենքի պահանջը, որից ես օգտվում եմ։ Իսկ թե որոշ իրավաբաններ ինչ մեկնաբանություն կտան, իրենց խնդիրն է։ Ես էլ քանի որ ընտրված անդամ եմ օրենքի ուժով, իմ իրավունքից օգտվում եմ, պատրաստվում եմ երդվել։ ԲԴԽ-ն ինձ պաշտոնական պատասխան է տվել, որ ես կարող եմ երդվել»։

Նա նշեց, որ այս առումով իր ընկերներից ոչ մեկ դեմ չէ, բացի Սիմիզար Հովսեփյանից. «Ինքը հղում է տալիս որոշ իրավաբանների»։

Նա նշեց, որ ինքը պատրաստ է վեթինգի ենթարկվել։ 

Անդրադառնալով Արփինե Հովհաննիսյանի հայտարարությանը, թե, եթե այսօր Նախշուն Տավարացյանն երդվեց, ապա դատական համակարգի այն ներկայացուցիչները, որոնք կհանդուրժեն դա, ապա պետք է առաջինը վեթինգի ենթարկվեն այդ անձինք, արձագանքեց .«Ես իհարկե նորից եմ ասում. նրա հայտարարությունը պայմանավորված է անձնական նպատակներ բարելավելու համար։ Նա ում հետ ինչ կապերի մեջ է, ինձ հետ մրցակցող դատավորների հետ ինչ կապերի մեջ կլինի, դա ինձ զարմացրել է»։ 

Նա շեշտեց՝ ինքը ընտրված թեկնածու է։