Ամուսինը իրեն դատում է, իսկ ինքը կնոջը ծաղկեփնջով է դիմավորում

Ամուսինը իրեն դատում է, իսկ ինքը կնոջը ծաղկեփնջով է դիմավորում

Սյունիք կատարած այցի շրջանակում ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը հուլիսի 7-ին այցելեց Քաջարան համայնք, որտեղ նրան դիմավորեց համայնքի ղեկավար Մանվել Փարազամյանը և վարչապետի տիկնոջը ուղեկցեց Հայրենական մեծ պատերազմի մասնակից, 100-ամյա Արշալույս Թադևոսյանի տուն։

Նրանց հյուրընկալեցին Արշալույս տատը, նրա տղան, թոռն ու ծոռները:

Աննա Հակոբյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իր անունից Արշալույս տատին նվիրեց Հայաստանի Հանրապետության 30-ամյակի մեդալը:

ՀԳ. Հիշեցնենք, որ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը սյունիքի այն քաղաքապետերից է, ովքեր քաղաքական ենթատեքստով քրեական գործերով ամիսներ շարունակ գտնվել են կալանքի տակ, իսկ Փարամազյանի գործով դեռ դատավճիռ չկա։ Ստացվում է, որ Սյունիքի ըմբոստ համայնքապետերից մեկը որոշել է առաջին տիկնոջը ծաղկեփնջով դիմավորել: