Սանկցիաներ են սահմանել ցամաքային զորքերի հրամանատարի հանդեպ 

Սանկցիաներ են սահմանել ցամաքային զորքերի հրամանատարի հանդեպ 

Միացյալ Նահանգները սանկցիաներ է սահմանել Իրանի Զինված ուժերի ցամաքային զորքերի հրամանատար Քիյումարդ Հեյդարիի հանդեպ։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Ֆինանսների նախարարությունը։

Սանկցիաներ են սահմանվել նաեւ Իրանի քաղաքացի հանդիսացող հինգ ֆիզիկական անձի հանդեպ, ինչպես նաեւ Իրանի Բարոյականության պահպանման ոստիկանության հանդեպ։