Երիտասարդները նախաձեռնել են  օգնել քաղաքում ապրող միայնակ թոշակառուներին

Երիտասարդները նախաձեռնել են  օգնել քաղաքում ապրող միայնակ թոշակառուներին

Հրազդանի երիտասարդները նախաձեռնել են  օգնել քաղաքում ապրող միայնակ թոշակառուներին: Նախաձեռնությունը՝ Լևոն Ստեփանյանինն է, ով  hraparak.am-ի հետ զրույցում ասաց, որ ցանկանում են խմբով մի փոքր աջակցություն ցուցաբերել միայնակ ապրող թոշակառուներին. «Այս կիրակի այցելելու ենք 20 միայնակ ապրող թոշակառուների, որոնք ապրում են Հրազդանի տարբեր թաղամասերում: Մեզ հետ տանելու ենք բացառապես առաջին անհրաժեշտության պարագաներ: Քանի որ վիրուսի թիրախային խումբ են համարվում  60 տարեկանից բարձր քաղաքացիներ, ուստի մենք փորձելու ենք, այնպես անել, որ տարեցները տանը մնան, ամեն մանրուքի համար խանութ չհասնեն: Խումբն ունի իդրամ հաշիվ ` ID 668456319 , որին կարող եք 100 դրամից սկսած, որքան ցանկանում եք գումար փոխանցել։ Ովքեր ցանկանում են կտրոնները կարող են նկարել և տեղադրել մեկնաբանությունում: Այս պահին ունենք 50. 000 դրամ, կհավաքենք մինչև կիրակի առավոտ»:  Ստեփանյանը նշեց, որ երիտասարդները չեն հավաքել ու քննարկել, այս ամենը կազմակերպվել է միայն  օնլայն տարբերակով, եւ իրենց 2-3 հոգանոց խումբը, պահպանելով հիգիենիկ բոլոր նորմերը, մեծահասակներին ուղղակի փոխանցելու է ապրանքները: