Աստված չանի, որ նա իր հուշերը գրի

Աստված չանի, որ նա իր հուշերը գրի

Ցմահ դատապարտված Արմեն Տեր Սահակյանի վաղաժամկետ ազատման գործով զբաղվող իրավապաշտպան Արտակ Գալստյանը, պատասխանելով այն հարցին, թե Տեր-Սահակյանը այս 22 տարիների ընթացքում իր բանտային հուշեը գրե՞լ է, հնարավո՞ր է, որ հետագայում նա էլ գիրք հրատարակի, ասաց՝ Աստված չանի, որ Տեր-Սահակյանը իր հուշերը գրի, իսկ հարցին, թե ինչո՞ւ, պատասխանեց․

«Այդ ռեժմի ժամանակ իրեն մեղսագրվել է, որ ցանկացել է սպանել Ռոբերտ Քոչարյանին, իրեն փորձել են մեղսագրել, որ փորձել է սպանել Վազգեն Սարգսյանին։ Խառը 98 թվականի իշխանափոխության ժամանակ իրենից շատ բան է մեղսագրված եղել իրենից շատ բան է կախված եղել, մարդը անցել է շատ բանի մեջով։ Այսինքն՝ այդ ճնշման տակ չեն կարողացել մի հատ ավարտված հանցագործություն վրան դնեն, 23 տարվա ընթացքում մարդը մի հատ հեռախոսի տույժ ունի, այն էլ կապը ընտանիքի հետ։ Իրեն փորձ է արվել նաև մեղսագրել հոկտեմբերի 27-ը, իբր օժանդակել է Նաիրի Հունանյանին, ինչ հնարավոր է եղել, փորձել են։ Էդ ծեծուջարդը, որ այդ տղաներն են տեսել, դա մենք ենք տեսել։ Ռեժիմով 6 ամիս ծեծելուց հետո ոչ մի արդյունք չեն հասել։ Արմեն Տեր-Սահակյանը մի հատ մեղք ունի․ հրաժարվել է կեղծ ցուցմունք տալ Վանո Սիրադեղյանի դեմ»։