Մեկ դրվագ Գյումրիում կատարվող «իդեալական» ասֆալտից․ լուսանկար

Մեկ դրվագ Գյումրիում կատարվող «իդեալական» ասֆալտից․ լուսանկար

Ինչպես հայտնի է, Գյումրիում ակտիվորեն շարունակվում են ասֆալտապատման աշխատանքները։ «Հրաարակի» տրամադրության տակ է հայտնվել լուսանկար, որտեղ պատկերված է մի դրվագ այդ ասֆալտապատումից, որը ներկայացնում է վերջինիս կատարման որակը։ Լուսանկարը արվել է Գյումրի Վազգեն Սարգսյան փողոցում։ Լուսանկարից երեւում է, թե ինչպիսի թերությամբ է ասֆալտապատումը կատարվել եւ ասֆալտի շերտի ու մայթի եզրաքարի մեջ բավական խորը դատարկ խոռոչ կա գոյացած։