Nike-ը որոշել է հեռանալ Ռուսաստանից 

Nike-ը որոշել է հեռանալ Ռուսաստանից 

Ամերիկյան հագուստի եւ կոշկի արտադրող Nike ընկերությունը որոշել է հեռանալ ռուսական շուկայից։ Ընկերության ղեկավարությունը դա բացատրել է գործառնական դժվարություններով։ Մասնավորապես, որոշվել է նոր գործարքներ չկնքել այլեւս ռուս գործընկերների հետ, ունեցածների ժամկետներն էլ չերկարաձգել։ Այս ամենով հանդերձ, ընկերությունը շարունակելու է վճարել իր աշխատակիցներին։

Հայտնի է դարձել, որ Nike-ը չի երակարաձգել պայմանագիրը Inventive Retail Group (IRG) ընկերության հետ, որին պատկանում է Ռուսաստանում ամերիկյան ռիթեյլերի ամենամեծ մոնոբրենդային խանութների ցանցը։ Մասնագետները նշում են, որ դա արդեն նշանակում է, որ ամերիկյան արտադրողն ուղղակի հեռանում է ռուսական շուկայից։