Բելգիայի թագավորին տուգանել են 

Բելգիայի թագավորին տուգանել են 

Բելգիայի դատարանը տուգանել է թագավոր Ալբերտ երկրորդին այն բանի համար, որ նա հրաժարվել է հայրության ճանաչման թեստ անցնել: Նման պահանջ առաջադրել էր նրա ենթադրյալ ապօրինի դուստր Դելֆինա Բոելը: Այս մասին հայտարարել է Բոելի փաստաբան Մարկ Վիթենդալեն:

Ըստ վճռի, եթե փորձագետը նշանակի թեստի օրը, ու թագավորը հրաժարվի անցնել հայրության ճանաչման այդ թեստը, ապա ամեն մի ուշացրած օրվա համար նա պարտավոր կլինի վճարել հինգ հազար եվրո տուգանք:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա հոկտեմբերին դատարանը հաստատել էր, որ Ժակ Բոելը չի հանդիսանում Դելֆինա Բոելյի կենսաբանական հայրը եւ ութսունչորսամյա թագավոր Ալբերտ երկրորդին պարտավորեցրել էին երեք ամսվա ընթացքում անցնել հայրության ճանաչման թեստ:

Թագավորի փաստաբանները վերաքննիչ գանգատ էին ներկայացրել, սակայն վերադաս դատարանը արդեն կայացրած վճիռը թողել էր ուժի մեջ: Եթե հաստատվի, որ Բոելը հանդիսանում է թագավորի ապօրինի դուստրը, ապա նա կարող է հավակնել ժառանգության մի մասին: Բելգիայի Սահմանադրական դատարանը դեռ երեք տարի առաջ ճանաչել էր Դելֆինա Բոելի` իր հոր ով լինելը իմանալու իրավունքը: