Ծառուկյանին հետապնդելու փոխարեն ձեր ներուժը նետեիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն

Ծառուկյանին հետապնդելու փոխարեն ձեր ներուժը նետեիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ադրբեջանը փաստացի դուրս է գալիս բանակցություններից։ Ալիևն արդեն բացահայտ հայտարարում է, որ գնում է սրացման։ Ադրբեջանում, մեր դեմ պատերազմելու նպատակով տեղակայվում են թուրքական զորքեր և միջազգային ահաբեկչական աղբը։

Ալիևը ինչ-որ «սլիվներ» է անում հայկական կողմի հետ գաղտնի բանակցություների մասին (հանկարծ ոչ մեկի կարճ խելքով չանցնի, որ Ալիևի ասածը շահարկում եմ) իրա հերը շուն դառնա, բայց մտածեք՝ ինչո՞ւ է նա գնում այդ քայլին։Դե լավ, չեք ուզում մտածեք մի մտածեք, բայց գոնե մենք իշխանություններից պե՞տք է ստանանք հասկանալի պատասխաններ, իսկ պատասխանների տեղը ստանում ենք ինչ-որ կասկածելի և անհասկանալի նեղացած բառերի շարան։
 Կարող ա՞ իշխանությունները կորցրել են իրականության զգացումը և մտովի արդեն ապրում են 2050 թվականի մեջ։
 Կատարյալ խելագարություն է նման իրավիճակում իրակացնել քաղաքական հաշվեհարդար Ծառուկյանի հանդեպ, մի՞թե այս պարզ միտքը չի այցելել ձեր ինքնահավանությունից անջատված գլուխները։
 Հ.Գ. Եթե Ծառուկյանին և ԲՀԿ-ին հետապնդելու փոխարեն ձեր ողջ ներուժը նետեիք ադրբեջանցիների և թուրքերի դեմ պայքարելուն, ապա համոզված եմ, որ իրավիճակը լրիվ այլ կլիներ»: