Ադրբեջանցիների հետ «պաչպռոշտի» անողները սկսել են հասկանալ, որ Ադրբեջանը թքած ունի խաղաղության վրա
«Բավականին հետաքրքիր է հետևել, թե ինչպես է իշխանական տեղեկատվական դաշտը իր համար իբր «զարմանքով բացահայտում», որ թուրք-ադրբեջանական տեռորիստական ոհմակը նախապատրաստվում է նորանոր ռազմական սադրանքների և արի ու տես, որ «խաղաղության դարաշրջանի» իրենց աբսուրդային կոնցեպտը փաստացի պայթել է։ Ժողովրդական լեզվով ասաց «էս ինչ անհարմար բան ստացվեց»։ Արդեն մեկ ամիս շարունակ ադրբեջանական կողմը ակտիվ տարածում է կեղծ լուրեր` իբր հայկական զինուժը ամենօրյա ռեժիմով գնդակոծում է թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի դիրքերը` հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով։ Իսկ այսօր թուրք-ադրբեջանական օկուպացիոն ուժերի «մինիստր» Զաքիր Հասանովը հրամայել է իր ռազմական խմբավորումներին իբր «կասեցնել հայերի սադրանքները և հակահարված հասցնել», «Հրապարակին» ասաց քաղաքական վերլուծաբան Արման Աբովյանը։
Նա նկատում է, որ նույնիսկ այս ադրբեջանասեր իշխանության համար ակնհայտ է, որ այս ամենը ընդամենը տեղեկատվական նախապատրաստություն է թուրք-ադրբեջանական ոհմակի համար, որ հերթական հարձակումը նախաձեռնեն Հայաստանի դեմ։ «Եվ ահա թուրքերի ու ադրբեջանցիների հետ «պաչպռոշտի» անողները, ճանապարհներ բացողները և «առեւտրին պատրաստվողները» հայտնաբերեցին, որ ադրբեջանցիները խորապես թքած ունեն այն փաստի վրա, որ հայերից ոմանք հոգնել են պաշտպանվել թուրք խուժանից և ցանկանում են «խաղաղության» գնալ հայասպան բարբարոսների հետ, ասեմ ավելին` որքան շատ այս իշխանությունը առաջ է մղում այսպես կոչված «խաղաղության օրակարգը», այդքան ավելի համառ և սանձարձակ են դառնում թուրքալեզու օկուպանտները և հետեւաբար ավելանում են գոյաբանական ռիսկերը Հայաստանի և Արցախի համար։ Բայց դե` դա չէ կարեւորը, այլ այն, որ ցավոք պետք է փաստել՝ այս իշխանության գրեթե բոլոր քայլերը «խաղաղության դարաշրջան» հիմարագույն կոնցեպտի ներքո բերեցին և դեռ բերելու են նորանոր կորուստների և մահերի։ Իսկ, եթե ինչ-որ մեկը ունի դեռ կասկած, թե ինչ անդունդի մեջ ենք մենք հայտվել, ապա խնդրում եմ պարզապես համադրել մեր իշխանության «վարդագույն» նպատակները և թուրք-ադրբեջանական ոհմակի իրական քայլերը և ամեն ինչ ավելի քան պարզ կդառնա։ Ապագա կա, վայելեք», եզրափակեց Արման Աբովյանը
Կարծիքներ