ՀՀ ԶՈւ-ն այսօր դարձել է Հնդկաստանի գովազդային վահանակը
Ամեն անգամ խոսում ու կռվում եմ պաշտպանության նախարարության պաշտոնյաների հետ, որովհետև ռազմական ոլորտը, մասնավորապես զենքի վաճառքը, գաղտնիություն է պահանջում։ ՀՀ ԶՈւ-ն այսօր դարձել է Հնդկաստանի գովազդային վահանակը։ Այս մասին այսօր նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
«Մամուլը գրում է` էս ինչ հրթիռն ուղևորվել է Հայաստան։ Լավ, հնարավոր չի, որ պայմանագիր կնքելիս գրել, որ սրա մասին հրապարակումն արգելվում է, ինչպես ամբողջ աշխարհն է անում։ Հնդկական մամուլը գրում է, հայկական էլ` արտատպում», - ասել է նա:
Կարծիքներ