Իշխանությունները գրոհ են սկսել Իշխան Սաղաթելյանի ու նրա բարեկամների դեմ

Իշխանությունները գրոհ են սկսել Իշխան Սաղաթելյանի ու նրա բարեկամների դեմ

Վերջին օրերին ՊԵԿ-ի և ՀՀ Քննչական կոմիտեի աշխատակիցները հաջորդելով ստուգումներ և խուզարկություններ են իրականացրել Իշխան Սաղաթելյանի հարազատներին պատկանող բնակարաններում և ընկերություններում։ Իշխան Սաղթելյանը «Փաստինֆոյի» հետ զրույցում հաստատել է լուրը` ասելով, որ հետագայում հարմար առիթով կխոսի:

Մեզ ասացին, որ ստուգումները սկսել են դեռ ամիսներ առաջ, Սաղաթելյանի գրեթե բոլոր բարեկամներին են ամիսներով ստուգում, փաստաթղթեր են առգրավում, փորձում են ինչ-որ բան գտնել, սակայն ընդդիմադիրները որոշել են աղմուկ չբարձրացնել, իսկ «Հայաստան» դաշինքում ոչ բոլորն են իմացել այս մասին:

Ի դեպ, մենք դեռ անցած շաբաթ գրել էինք, որ ընդդիմադիրների նկատմամբ նման արշավ է սկսվելու: