Մի բանավիճողի պատմություն

Մի բանավիճողի պատմություն

ՀՀ ԱԺ ՔՊ-շնիկ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, տեսնելով, որ Հ1-ի եթերում իր հետ բանավեճի եկող չկա, որոշել է ինքնակարևորվել ֆեյսբուքյան սեփական տնամերձում: Նա մի գրառում է կատարել, թե բա` «Հանրային հեռուստաընկերությունից առաջարկել էին, որպեսզի մեր խմբակցության պատգամավորներից մեկը բանավեճի գնա «Հայաստան» խմբակցության կոնկրետ մի պատգամավորի հետ։ Մեր խմբակցությունից պատասխանել են, որ ես՝ Վահագն Ալեքսանյանս, սիրով ու հոժարակամ պատրաստ եմ բանավիճել այդ պատգամավորի հետ։ Ընդդիմադիր պատգամավորը, սակայն, լսելով, որ առաջարկվող բանավիճողը ես եմ, հրաժարվել է: Ու սա, ի դեպ, առաջին անգամը չէ, որ ընդդիմադիր խմբակցությունը մերժում է ինձ հետ բանավիճելու առաջարկները։ Առնվազն տասնյակ անգամ ես կամ խմբակցությունը ստացել ենք իմ մասնակցությամբ բանավեճի սկզբնական առաջարկ, որին մեր համաձայնությունից հետո ընդդիմադիր պատգամավորներն այն մերժել են»։

Ճիշտն ասած` ես դժվարանում եմ հավատալ, որ ընդդիմադիր պատգամավորներից մեկնումեկը կարող է առաջարկած լինել Վահագն Ալեքսանյանին` բանավիճել իր հետ: Այլ հարց, եթե որևէ երրորդ կողմ է հանդես եկել նման առաջարկով, ինչը մերժվել է ընդդիմության կողմից: Սա նորմալ է: Բայց այն, որ Վահագն Ալեքսանյանը շատ է պնդում, որ ընդդիմությունից հրաժարվում են հատկապես իր հետ բանավիճել, դա արդեն նորմալ չէ: Այստեղից կարելի է հետևություն անել` Վահագն Ալեքսանյանը կամ շատ ուժեղ բանավիճող է, կամ էլ ընդդիմությունը նրա հանդեպ ինչ-որ լիչնի նեպրիյազն ունի, և զգուշանում է, որ այդ բանավեճը կվերածվի մեղմ ասած քաշքշուկի:

Փորձենք մի փոքրիկ դրվագ հիշել Վահագն Ալեքսանյանի բանավիճային կենսագրությունից... Ես չկարողացա, իսկ դո՞ւք: Դուք էլ չեք կարող, որովհետև Վահագն Ալեքսանյանի բանավիճային անցյալը համեստորեն լռում է: ԱԺ դահլիճում քացի քցել, ընդդիմադիր պատգամավորների օգնականների հետ կռիվ սարքել ու ծեծ ուտել` եղել է, իսկ բանավե՞ճ... Մեղքս ի՞նչ թաքցնեմ` չեմ հիշում: Այո, մի 15 անգամ է Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը մերժել են Արթուր Ղազինյանի` 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի փոխնախագահ նշանակվելու ընդդիմության առաջարկը: Սա նույնպես բանավեճի առարկա-առաջարկ էր, ինչո՞ւ մերժեցին`այդպես էլ չիմացանք: Արդյունքում` այդ հանձնաժողովը հով լռված է ԱԺ-ում... Փողեր են լափում ու ոչինչ չեն անում: Վահագն Ալեքսանյանը կարո՞ղ է, օրինակ, այդ հանձնաժողովի անգործության ու անճարակության հարցերով բանավիճել Հայաստան խմբակցության շատ կոնկրետ պատգամավոր Արթուր Ղազինյանի հետ: Կասկածում եմ, ու նաև` դեռ պետք է Արթուր Ղազինյանը համաձայնի բանավիճել:

Օրերս, իսկ ավելի ստույգ ԱԺ դատարկ դահլիճում գումարված վերջին արտահերթ նիստի ժամանակ, ի թիվս այլ ՔՊ-շնիկների, ամբիոն բարձրացավ նաև Վահագն Ալեքսանյան-անհաղթը: Սկզբում մի հատ ծուռ նայեց ընդդիմության դատարկ աթոռներին, հետո ինչ-որ բաներ քրթմնջաց ապօրինի ունեցվածքի մասին ու մեկ էլ կապերը կտրեց, ու թե` ընդդիմադիր պատգամավորները գլուխները պատին են տալիս...

Պապս մի սովորական, շարքային ռանչպար մարդ էր ու ամեն ինչին նայում էր պարզ աչքերով: Աստված չաներ, որ մի դուրսպրծուկ փորձեր վիրավորել իր բացակա համագյուղացիներից մեկին: Վեր կկենար նստած տեղից, ճիպոտը թափ կտար էդ դուրսպրծուկի հետույքի շուրջն ու կգոռար` ա հո դու էշ չես, արա, էն մարդն ըստի չի, խի՞ ես էվել-պակաս դուս տալի, տղա՞ ես, իրա էրեսին ասա... Լսիր այ Վահագն Ալեքսանյան, տո այ նախկին ԲՀԿ-ական դուրսպրծուկ, տո այ ՔՊ-շնիկ  տո այ խուճապիստ, տղա՞ ես` մարդկանց ներկայությամբ  խոսիր նրանց մասին, թե չէ եկել ես, ԱԺ դահլիճի օդը թրատում ես, որ ի՞նչ անես:

Վահագն Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան տնամերձում շարունակում է գրել. «Եվ այսպիսով դիմում եմ «Հայաստան» խմբակցության ղեկավարին, քարտուղարին և մյուս պատգամավորներին. եկեք բանավեճի Հանրայինի եթերում։ Եկեք, եթե իրոք ունեք առարկայական ասելիք և վստահ եք դրա ճշմարտացիության մեջ։ Ապացուցեք, որ վերջին մեկ տարում ձեր բոլոր խուսանավումները ինձ հետ բանավիճելուց այլևս անցյալում են և դուք, գոնե հենց ինքներդ ձեզ արդեն այլ կերպ եք ընկալում»։ Ի դեպ` պապս նաև ոչխար էր պահում ու շատ լավ հասկանում էր ոչխարի «լեզուն»: Ոչխարներն էլ իրենց հերթին պապիս ճիպոտի «լեզուն» էին լավ հասկանում: Պատգամավորներ կան, սակայն, որոնց ոչ լեզուն է հնարավոր հասկանալ և ոչ էլ մարդկային լեզվով նրանց որևէ բան հասկացնել: Սա արդեն շատ ծանր դեպք է, քաղաքացի Ալեքսանյան: Նախ դու ո՞վ ես, որ դիմես Հայաստան խմբակցության ղեկավարին և քարտուղարին ինչ-որ առաջարկներով, և ապա` ի՞նչ ես գլուղդ գցել` Հանրային հա Հանրային: Դու բանավիճելու ուրիշ տեղ չգիտե՞ս: Մյուս կողմից էլ` հայհայներդ գնացել` վայվայներդ է մնացել, դուք ի՞նչ մի բանավիճելու բան եք: Մի փոքր էլ համբերեք` ձեզ շուտով կհրավիրեն մեծ «բանավեճի»` ԱԱԾ-ի պադվալում, ոստիկանության «օբեզյաննիկ»-ներում կամ մի ուրիշ տեղ` էական չէ: Պատկերացնում եմ, թե լեզուներդ ինչքան են երկարելու ու ինչեր եք պատմելու այդ բուն «բանավեճի» ժամանակ:

Մի բանում Վահագն Ալեքսանյանը ճիշտ է` ընդդիմությունն ունի առարկայական ասելիք և ընդ որում` վաղուց, դեռ 2020թ. նոյեմբերի 9-ից: Չեմ հիշում, այն ժամանակ Վահագն Ալեքսանյանը պատգամավո՞ր էր, թե՞ չէ, բայց ընդդիմությունը, տակավին արտախորհրդարանական, մի այնպիսի բանավեճ էր բացել փողոցում, որ իմքայլիստները մտել էին խորհրդարանական աթոռների տակ: Բա ինչո՞ւ էիք Էդմոն Մարուքյան մեջ գցել, նախագահին խառնել ձեր մութ գործերին: Վերջապես ո՞ւր էիք 21 թվի փետրվարի 25-ին, երբ ՀՀ ԶՈւ ԳՇ-ն առաջարկեց բանավիճել հենց Նիկոլի նստավայրում: Հարցերը շատ են, գիտե՞ք: 2021թ. հունիսի 20-ին Մուկուչյանին ստիպեցիք 680 հազար թիվ նկարել ՔՊ-ի համար, իսկ հետո սկսեցիք այստեղ-այնտեղ հայտարարել, թե ժողովուրդը քվե տվեց ձեզ: Հայտնի գեներալ Սեյրան Սարոյանի խոսքով եմ ասում` հո էշ չե՞ք, արա, կարողա՞ մեր ժողովրդի գլխին ձին քացի էր տվել, որ խայտառակ կապիտուլյացիայից հետո ձեզ քվե տար: Իսկ եթե տվել է` ո՞ւր է այդ քվեն, ինչո՞ւ է ժողովուրդը փողոցում, ինչո՞ւ է ձեզ սիկտիր անում` մերժելով իշխանության մնալու ձեր բոլոր փորձերը: Իսկ գուցե հույս ունեք ընդդիմության հետ բանավիճել նոր ընտրությունների՞ շուրջ: Մոռացեք մեկ անգամ և ընդմիշտ: Պատրաստվեք բանավեճի բացառապես ձեր գնալու պայմանների շուրջ: Ընդդիմությունը, կարծում եմ, այդ հարցով ձեզ հետ բանավիճելու առաջնահերթությունը սիրով կզիջի ՀՀ գլխավոր Դատախազ Արթուր Դավթյանին: Պատրա՞ստ ես, Վահագն Ալեքսանյան, առաջինը դու մոտեցիր ծանրաձողին: Ինչո՞ւ Շուշիում փողոց անվանակոչվեց Քեմալ աթաթուրքի անունով, ինչպե՞ս ադրբեջանցի զինվորները հայտնվեցին Հայաստանի սուվերեն տարածքում, ինչո՞ւ է այս պահին, երբ Բրյուսելում այսպես կոչված խաղաղության պայմանագիր է պատրաստվում, Ադրբեջանը կրակում Գեղարքունիքի սարերի ուղղությամբ: Մի հարց էլ` ո՞վ է կապիտուլյանտին առաջին պլան բերում և ուղարկում բանակցելու նրան կապիտուլյացիայի ենթարկած թշնամու հետ: Հո դուք էշ չեք, արա, ուրիշ բանակցող չունե՞ք: