Թեհմինա Վարդանյանին գնացել էին «ուզելու»

Թեհմինա Վարդանյանին գնացել էին «ուզելու»

Երեւանի ավագանու «ամենասկանդալային», բայցեւ ամենահմայիչ անդամներից մեկին՝ Թեհմինա Վարդանյանին, երեկ գնացել էին «ուզելու»։ Մեզ ասացին, որ մի երիտասարդ, որը, պարզվում է, հեռվից հմայված է եղել Թեհմինայով, օրեր շարունակ զանգահարել է ավագանու «Լույս» խմբակցություն եւ հանդիպում խնդրել ավագանու անդամի հետ։ Վարդանյանը վերջապես երեկ ժամանակ է գտել ու ընդունել է նրան։

Եվ պարզվել է, որ քաղաքացին նրա երկրպագուն է։ Երիտասարդն առաջարկել է հանդիպել՝ խոստովանելով, որ հավանում է Թեհմինային։ Բայց Թեհմինա Վարդանյանը, դատելով նաեւ նրա ֆեյսբուքյան էջի մեկնաբանութուններից, երկրպագուների պակաս չունի․ մեզ ասացին, որ նրան «ուզելու» են եկել նաեւ Տարոն Մարգարյանի քաղաքապետության օրոք, բայց նա որոշել է կենտրոնանալ ավելի շատ քաղաքապետերի ու քաղաքային խնդիրների վրա։