Արամուսում աշակերտներն ակցիա են անում՝ պահանջելով ընկեր Փիլիպոսյանին

Արամուսում աշակերտներն ակցիա են անում՝ պահանջելով ընկեր Փիլիպոսյանին

Դեռ չեն հանգուցալուծվել Ավշարի դպրոցի դեպքերը, այսօր էլ Արամուսում էին գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտները դպրոց գնացել «Պահանջում ենք, որ մեր տնօրենը լինի ընկեր Փիլիպոսյանը» կարգախոսով պաստառներով։

Երեկ դպրոցում տեղի է ունեցել տնօրենի ընտրություն, թեկնածուները կրկնակի քվեարկության արդյունքում  ստացել են 4-ական միավոր, և հիմա աշակերտները պահանջում են, որ փոխվարչապետը նշանակի իրենց փոխտնօրեն Փիլիպոսյանին։

Թեկնածուներից մեկը դպրոցի տնօրենի պաշտոնակատար Փիլիպոսյանն է,  մյուսը՝ Աբովյան դպրոցի ուսուցչուհի Նոնա Պողոսյանը։

Հարցին, թե հիմա ինչ խնդիր լինի, աշակերտները պետք է դասադո՞ւլ անեն, դպրոցի ուսումնական բաժնի վարիչը պատասխանեց․ «Ժամանակներն են թելադրում, որ ամեն մեկը կարողանա իր կարծիքն արտահայտել, և արդեն բոլորը փորձում են իրենց ձայնը բարձրացնել, և դրա համար  աշակերտներն ու ծնողները   փորձեցին իրենց ձայնը բարձրացնել։ Եվ ոչ մի կազմակերպչական բան տեղի չի ունենում, առավոտյան ոչ ոք չէր կարողանում հսկել աշակերտներին, ամեն մեկը մի կողմ էին վազում»։