Անարժեք Սարյաններ, Մինասներ և այլ նկարիչներ․ ի՞նչ է հայտարարագրել Խաչատուր Սուքիասյանը

Անարժեք Սարյաններ, Մինասներ և այլ նկարիչներ․ ի՞նչ է հայտարարագրել Խաչատուր Սուքիասյանը

22 շինություն ( ոմանց կողքին, ըստ որում, գրված էր «ինքնակամ շինություն») Երևանի Զավարյան« Գետառի, Տիգրան Մեծ, Խորենացի, Նար Դոս, Աբովյան փողոցների  տարբեր հասցեներում։ Դրանցից ամենամեծը Երևանի Գետառի փողոցի 4/8 հասցեի 829․8 հասցեում շինություն-բազան, այնուհետև՝ 500 քառակուսի մետրից ավելի 2 տարածքները Զավարյան և Տիգրան Մեծ փողոցների տարբեր հատվածներում։

Դրանց Սուքիասյանը տիրապետում է որպես սեփականություն կամ ընդհանուր բաժնային սեփականություն և անգամ՝ ընդհանուր համատեղ սեփականություն։

Ունի 15 հողամասեր մայրաքաղաքի Զավարյա , Գետառի, Տիգրան Մեծ, Խորենացի փողոցների և Կոտայքի մարզի Նուռնուս համայնքիտարբեր հասցեներում՝ սեփականության, համասեփականության կամ ընդհանուր համատեղ սեփականության։

Առավել տպավորիչ է թեկնածուի 8 միլիոն դրամը գերազանցող թանկարժեք իրերի կամ արվեստի գործերի ցանկը․ 4 Գրիգոր Խանջյան, որոնք, ինչպես և մյուս նկարները, «գնահատած են» անարժեք, 2 Մարտիրոս Սարյան, 3 Մինաս, 1 Կոջոյան, 5 Գարզու, մեկ՝ Ֆյոդորով, 2-ական՝ Ավե Արթուր, Վարդան և Գուռոզ, տնային հնաոճ ժամացույց, ձեռագործ հնաոճ 5 գորգ, հնաոճ կահույք։

Որպես եկամուտ ստանում է «Հայէկոնոմբանկից»՝ 57 միլիոն դրամ, «Նարեկ» ՍՊԸ-ից՝ 24 500, իրեն պատկանող շինության վարձակալությունից՝ մոտ 32 միլիոն, 1 միլիոն՝ Նար Դոս փողոցում գտնվող շինության վարձակալությունից, «Սիլ Կոնցեռնից» շուրջ 12 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ և 112․496 դրամի փոխառությունԵրևանի «Պոլիպլաստ» գործարանից։

Հայտարարագիրը լրացելու օրվա դրությամբ ունեցել  մոտ 5 միլիոն ՀՀ դրամ, 2 միլիոնից քիչ մի քիչ ավելի և 185․000 եվրո գումար։

Նա 12, 02 տոկոս հասարակ և 5,75 տոկոս արտոնյալ բաժնետոմսեր ունի «Հայէկոնոմբանկում», «Սիլ ինշուրանս»-ում, «Նարեկ ՍՊԸ»-ում, «Սիլ Կոնցեռնում» , «Երևանի ալրաղաց» ԲԲԸ-ում ու Երևանի «Զովք» գործարանում՝,«Բջնի գրուպ», «Ինլոբի» , «Առաջ» , «Գլոբալ մայնինգ, ՍՊԸ-երում, Երևանի «Պոլիպլաստ» ՓԲԸ-ում
բաժնեմասեր ու բաժնետոմսեր։